Lumineuse et le dragon
conte philosophique de Nikos Lygeros
Loussazardn u Vishape
Traduit par Achot Akopian
Լինում է չի լինում մի փոքրիկ աղջիկ է լինում, այնքան փոքր, որ ոչ ոք նրա վրա ուշադրություն չէր դարձնում : Նրա անունը Լուսազարդ էր, որովհետեւ մթության մեջ նրա մազերը շողշողում էին :
Ամեն երեկո քնելուց առաջ, նա աղոթում էր մարդկանց համար : Նա չէր ուզում որ գյուղում դրա մասին իմանան, որպեսզի չծաղրեն, ասում էր նա ինքն երեն։
Այդ ժամանակ մի վիշապ էր անցնում այդ գյուղով : Նա իր հետ միշտ ուներ երկաթե տառեր, որպեսզի երբեք չմոռանա իր սիրելի հայրենիքը : Աղետի տարին նա լսել էր բազմաթիվ աղոթքներ, սակայն նա չեր կարողացել օգնել բոլոր իր բարեկամներին : Դիմադրությունն անօգուտ էր, սակայն այն չէր մարում ու նա փրկում էր բոլոր նրանց ում կարողանում էր, ատամներով և եղունգներով: Երբ գազանները բռնեցին նրան ապա նրանց չհաջովեց սպանել վիշապին, քանի որ նա դեռ չէր ապրել իր հազար տարին: Եվ այսպես մի օր, արեւի ճառագայթների հետ, նա փախավ :
Այդ գիշեր նա լսեց փոքրիկ Լուսազարդի աղոթքը : Նա շատ մարդկանց էր տեսել, բայց ոչ ոք չէր աղոթում ուրիշների համար : Եվ նա որոշեց գնալ նրան տեսնել իր գյուղում: Նրան հեշտ էր գտնելը, որովհետեւ նա լուսավորում էր խավարը: Փոքրիկ Լուսազարդը նայում էր նրան, սակայն չէր տեսնում. վիշապը թափանցիկ էր, այն օրվանից, որ թողել էր իր հայրենիքը:
Բայց աղջիկը զգում էր նրա ներկայությունը և կանչեց .
- Ո՞վ է այդտեղ :
- Նա, ռվ լսել է քո աղոթքը :
- Դուք սու՞ րբ եք :
- Իմ երկրում, սրբերը հետո են եկել:
- Ինչու՞ չեմ տեսնում Ձեզ:
- Որովհետեւ չկա պատճառ:
- Ինչի՞ եք նման :
- Իսկ ինչի՞ նման կուզենայիր, որ լինեմ :
- Վիշապի՛:
- Վիշապի՞:
- Դա միայն վախեցնելու համար նրանց, ովքեր ցանկանում են վնասել մարդկանց ...
- Դու չե՞ս ուզում, որ մարդու նման լնեմ:
- Ոչ :
- Բայց ինչու՞ :
- Հակառակ դեպքում ինչպե՞ս կպաշտպանեք մեզ:
- Դու իրավացի ես :
- Դու կլինես իմ վիշապը :
- Ինչպես ասում են « իմ կողակիցը՞» :
- Ճիշտ ադպես :
- Շատ լավ, Լուսագարդ :
- Ո՞րտեղից գիտեք իմ անունը :
- Ես չգիտեմ, ես այն տեսնում եմ :
- Դուք տարօրինակ եք :
- Դա խանգարու՞մ է :
- Ոչ, այդպես ավելի լավ է : Այդպիսվ ուրիշ ոչ ոք Ձեզ չի ուզի :
- Ես այստեղ եմ քե'զ համար :
- Ինչու՞ եք Ձեզ հետ փոխադրում այդ երկաթե գրերը :
Վիշապն սկսեց պատմել նրան իր արկածները եւ ոքրիկ Լուսազարդը քնեց: Առաջին անգամ կյանքում նա ուրախ էր: Վիշապը կանգնած մնաց նրա կողքին: Այսուհետեւ ոչ ոք չէր վնասի նրան: Ինքը նույնպս վերջապես լույս ունի գիշերվա համար: Փոքրիկկ Լուսազարդը ընդամենը վառվող մոմն էր գոյություն չունեցող մի ազգության, որն սպասում էր հաջորդ պատմությանը , որպեսզի համայն աշխարհն արթնանա: Վիշապի երկաթե տառերով Լուսազարդը կկարողանա գրել:
Լուսազարդն արթնացավ արևածագին ու վիշապի բացակայությանը ուշադրություն չդարձրեց: Աղջիկը զգում էր նրա ներկայությունը միայն այն ժամանակ, երբ նա դրա կարիքն ուներ: Նա կատարեց տնային աշխատանքները ցույց տալու համար, որ իքն արդեն մեծ է, բայց ոչ ոք դա չնկատեց: Հետո նա վերադարձավ իր սենյակը եւ այնտեղ տեսավ երկաթե տառերը: Վիշապը դանք թողել էր, որ նա չմոռանա իրեն հետ կապված պատմությունը: Աղջիկը փորձեց դրանք բարձրացնլ, բայց նրանք չափազանց ծանր էին: Վիշապն ասել էր, ռր դրանց քաշը հավասար էր հիշողության կշռին: Նա փորձեց կարդալ այն ինչ գրված էր, սակայն չկարողացավ: Դրանք տարօրինակ էին ինչպես վիշապն ինքը: Ու նա հիշեց վիշապին եւ ձայն տվեց նրան.
- Վիշա՞պ:
- Այո, Լուսազարդ:
- Դու որտե՞ղ էիր:
- Քո կողքին:
- Բայց ես քեզ չէի զգում:
- Որովհետեւ դու իմ կարիքը չունեիր:
- Երբ ուրիշների կարիքը չունենք, նրանց մենք չենք զգում:
- Այդպես են ասում:
- Ովքե՞ր, մարդի՞ք:
- Ոչ, մյուսները:
- Իսկ տառերը, նրանք ի՞նչ են ասում:
- Գաղտնիքը:
- Ի՞նչ գաղտնիք:
Վիշապը չպատասխանեց: Նա վերցրեց երկաթե տառերը եւ սկսեց գրել: Լուսազարդը նայում էր անտեսանելի շարժումները , փորձելով հասկանալ նրա միտքը եւ լսել լռության ստեղծագործությունը: Երբ վիշապն ավարտեց, իր ննջասենյակի պատը ծածկված էր նշաններով: Դրանք պատմության դրոշմներն էին, գաղտնիքը վիշապի:
- Իսկ ես ինչպե՞ս կկարդամ դրանք:
- Մատներով:
- Մատներո՞վ: Բայց ինչպե՞ս է դա հնարավոր:
- Հիմնականը անտեսանելի է աչքերի համար:
Լուսաստղը հպեց իր ձեռքերը պատին. Եւ նա զգաց վիշապի փաղաքշանքը: Նրա աչքերը ուրախությունից լցվել էին արցունքով:
- Դուք ինձ համար ուրիշ բաներ կգրե՞ք:
- Երբ որ դու վերջացնես:
- Ես չեմ ուզում, որ դա վերջանա:
- Ուրեմն ես կգրեմ այն պահին, որ դու կկարդաս, այդպիսով դա երբեք չի վերջանա:
- Այո, ադպես էլ կանեք:
- Ես ադպես էլ կանեմ:
Այսպես Լուսազարդը բաներ էր սովորում մթության լույսի եւ մոռացված երկխոսությունների մասին: Ուրիշ ոչ ոք չգիտեր նրանց գաղտնիքը: Նույնիսկ այն ժամանակ, երբ երեկոյան պետք էր անջատել լույսը, Լուսազարդը կարող էր կարդալ այդ տարօրինակ գիրը: Ամեն օր Լուսազարդը ավելի ու ավելի էր կարդում: Նա ցանկանում էր իմանալ մոռացված բաները: Նա ուզում էր իմանալ ապագայի մասին: Վիշապի հազարամյակը հիշողության մեջ էր պահում մարդկանց աշխարհը: Լուսազարդը գիտեր, որ նա այլեւս մենակ չէ: Նախկինում եղել են մենակության մեջ գտնվող այլ փոքրիկներ եւ ապագայում կլինեն ուրիշները: Միայն թե հիմա կար նաեւ վիշապը: Աղջիկը նայեց կրկն վիշապին խավարի մեջ, այն պահին երբ նա գրում էր իր համար: Այժմ աղջիկը տեսնում էր նրան, քանի որ ինքը գիտեր նրա գաղտնիքը: Նա առաջին անգամ դիպչեց նրա ձեռքին, որ բարձրացնում էր երկաթե տառերը եւ սկսեց գրել իր մտերիմ վիշապի հետ:
Մութն ընկել էր Լուսազարդի գյուղի վա: Մինչդեռ կիսալուսինն այլ տեսք ուներ: Որոշ ստվերներ երեխաներ էին փնտրում : Նրանք ուզում էին մարել հիշողության ապագան, եւ որ ոչ ոք չլսի պապի, տատի պատմածները, նրանք տանում էին երեխաներին: Այդ ստվերները նույն բանն էին արել վիշապի երկրում, բայց այս անգամ նա պատրաստ էր: Նա գրկում է Լուսազարդին, առանց նրան արթնացնելու ու դնում իր ուսերին: Լույսը գլխավերեւում նա դեմ դիմաց կանգնեց ու նայեց ստվերներին: Հենց որ նրանք դա տեսան ապա վախեցան ու կծկվեցին: Նրանք բաց թողեցին երեխաներին, որոնց բերել էին իրենց հետ, որպեսզի միասին դիմակայեն լույսի վիշապին: Բոլոր ստվերները միացան դարձան մի հսկայական ամբողջություն, սակայն վիշապը մնաց անհողդողդ: Ստվերն սկսեց րջափակել նրան ու վիշապն զգաց իր վրա նրա ամբողղջ ծանրությունը: Բայց երբ ստվերը փորձեց բռնել Լուսազարդին վիշապը թռավ ստվերի վրայով: Խավարը կորցրել էր գլուխը , քանի որ չէր կարողանում բարձրանալ նրան հարվածելու համար: Նա սողում էր գետնին: Այնուհետեւ վիշապը նետվեց նրա վրա լույսի արագությամբ եւ ստվերը կորավ: Այդ պահին Լուսազարդն արթնացաւ:
- Որտե՞ղ ենք մենք:
- Քո երազում:
- Ինչու՞:
- Քանի որ դու մտածեցիր իմ մասին:
- Ուրեմն ես քո կարիքն եմ ունեցել...
- Դրա պատճառը չկար:
- Կար նաեւ մի ստվեր:
- Այո, բայց նա արդեն հեռացաւ:
- Դու՞ նրան քշեցիր:
- Լույսը:
- Իսկ երեխաները:
- Այժմ երեխաներն իրենց տներում քնած են:
- Իմ քունն էլ է տանում:
- Ուրեմն ես քեզ կտանեմ տուն:
- Դու ինձ քո ուսերին կդնե՞ս:
- Ոչ, դա միայն երազաների համար է: Ես քո ձեռքը կբռնեմ:
- Ինչպես պապի՞կը:
- Այո , ինչպես պապիկը:
- Լաւ, ուրեմն դու էլ ինձ մի պատմություն կպատմե՞ս:
- Ինչու՞:
- Այդպես անում է պապիկը երբ քայլոււմ ենք:
- Եղաւ:
Այսպիսով, վիշապն ու Լուսազարդն առաջացան մթության մեջ: Վիշապը պատմեց քարե ծովի պատմությունը: Լուսազարդը նրան ընդհատում էր խնդրելով որոշ պարզաբանումներ: Եվ այսպես, նա իմացաւ երեխաների մասին, ովքեր սիրում են ծովը : Նա փորձեց պատկերացնել դա, բայց դժվար էր: Նրա գյուղը լեռներում էր եւ նա ծով երբեք չի տեսել: Երբ նրանք հասան իր սենյակը.
- Դու ինձ էլ ծով կտանե՞ս:
- Հիմա՞:
- Ոչ , նախ ուզում եմ այդ մասին երազել:
- Դու պետք է նախ քնես:
- Դու կմնա՞ս ինձ մոտ:
- Միշտ:
- Դու՞ էլ կգաս իմ երազի մեջ:
- Միայն եթե դու իմ կարիքն ունենաս:
- Ես քո կարիքն ունեմ:
- Ուրեմն ծովի մոտ երազում ինձ կտեսնես:
- Դա այն է, ինչ ես ուզում եմ:
- Այդպես էլ կլինի:
Այսպես քնեց Լուսազարդը՝ անտեսանելիի հետ կապույտ երազում:
- Ինչու՞ այդքան կապույտ կա:
- Որպեսզի բոլոր մարդիկ էլ ունենան:
- Այդպես ավելի լավ է: Ես նույնպես ուզում եմ մի քիչ կապույտ:
Լուսազարդը կռացաւ եւ մի բուռ ծով վերցրեց, բայց երբ նա բացեց բուռը տեսաւ, որ այն կապույտ չէ:
- Ի՞նչ է տեղի ունեցել:
- Կապույտը ուրիշների հետ կիսելու համար է, այլ ոչ թե իրեն համար պահելու:
- Ներեցե՞ք ...
- Կարեւոր չէ, դա այն է միայն, ինչ դու ուզում էիր անել:
- Ինչու ես դու այդքան սիրալիր ինձ հետ, նույնիսկ այն ժամանակ, երբ ես սխալվում եմ:
- Սխալները վատ չեն: Ես գիտեմ, որ դու ուզում էիր այն ցույց տալ քո տատիկին:
- Ինչպե՞ս իմացար:
- Ինքը չէ՞, որ քեզ պատմություններ է պատմում երեկոյան:
- Այո , այո:
- Ուրեմն դու գիտես, թե ինչ է պետք անել հիմա:
- Նրան ծովի մոտ տանել:
- Դա միակ ճանապարհն է, որ նա կրկին տեսնի կապույտը:
- Որտեղի՞ց գիտես, որ նա այն արդեն տեսել է:
- Ինչ, նրա անունը և քոնը նույնը չե՞ն:
- Այո, ես նրա անունն եմ վերցրել:
- Դու չես վեցրել:.
- Ինչպես կապույտն է:
- Ճիշտ է:
Լուսազարդը կրկին նայեց ծովին: Նա հասկացավ, որ իր տատը վիշապի հետ նույն տեղն էր եկել: Հենց նա էր իրեն առաջին անգամ պատմել վիշապի մասին՝ իր սիրած հեքիաթը: Հենց նա էր ընտրել, որ վիշապ լինի: Եւ տատիկի հեքիաթները հենց վիշապի պատմությունն են:
- Ուզում եմ արթնանալ:
- Բացիր աչքերդ:
Լուսազարդն արթնացավ եւ ձեռքը մեկնեց:
- Դու այստե՞ղ ես:
- Քո կողքին:
- Դու՞ ես օգնել իմ տատիկին:
- Այո:
- Ինչու՞ ինձ ավելի շուտ չասացիր:
- Ո՞վ է հավատում հեքիաթների:
- Բայց դա հեքիաթ չէ, այլ քո պատմությունը:
- Իմ պատմությունն այլեւս գոյություն չունի: Նրանք այն ջնջել են:
- Մենք այն նորից կգրենք:
- Ով կհավատա դրան:
- Մենք կասենք, որ դա հեքիաթ է:
- Նույն բանն էլ տատիկդ էր կարծում:
- Դա՞ է պատճառը, որ նա դարձել է գրող:
- Այն ժամանակ այլընտրանք չկար:
- Իսկ հիա՞:
- Պատմությունը դու՞ր է գալիս քեզ:
- Դա իմ տատիկն է ինձ համար պատրաստել:
- Միայն այսպես...
- Ես կարո՞ղ եմ գրել քո պատմությունը:
- Այո:
- Ինչպե՞ս ես դու այդպես դիմացել երկար տարիներ առանց պատմության:.
- Ես սպասում էի քեզ այդ առասպելում:
- Իսկապե՞ս:
- Ես ապագայի հիշողությունն եմ
- Ես հիշողության ապագան եմ: